Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Նախկին սենատորը՝ ԱՄՆ պաշտպանության նախարա՞ր

Նախկին սենատորը՝ ԱՄՆ պաշտպանության նախարա՞ր
05.12.2012 | 11:51

Նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելը մտել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուների ցանկի մեջ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ։
Որոշ տեղեկություններով՝ այս շաբաթ Հեյգելը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբմայի հետ, որի ընթացքում քննարկվել է նրա հավանական նշանակումը։
Պենտագոնի ներկա ղեկավար Լեոն Պանետանավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին, որպեսզի ավելի մոտ լինի Կալիֆորնիայում ապրող ընտանիքին։ Սպասվում է, որ վարչակազմից կհեռանան նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները։
Նոր նշանակումների մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա երկու շաբաթներին։

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ